Անժելիկան և սուլթանը
Անժելիկան և սուլթանը ֆր.՝ Angélique et le Sultan | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Իտալիա Թունիս Գերմանիա |
Ժանր | վեպի էկրանավորում և մելոդրամա |
Թվական | 1968 և օգոստոսի 9, 1968 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Բեռնար Բորդերի[1][2][3][…] |
Սցենարի հեղինակ | Բեռնար Բորդերի, Պասկալ Ժարդեն և Ֆրանսիս Կոն[4] |
Դերակատարներ | Միշել Մերսիե[2][3], Ռոբերտ Հոսեյն[2], Ժան Կլոդ Պասկալ[2], Հելմութ Շնայդեր, Էտտորե Մաննի, Էռնո Կրիզա, Ռենատո դե Կարմինե, Արտուրո Դոմինիչի, Մինո Դորո, Զիգհարդտ Ռուպ, Ալի Բեն Այեդ, Անտուան Բո, Անրի Կոգան, Ժակ Սանտի, Մուհամեդ Կուկա, Ռոժե Պիգո, Բրունո Դիտրիխ[4] և Հելմուտ Շնայդեր |
Օպերատոր | Հենրի Փերսին |
Երաժշտություն | Միշել Ման |
Մոնտաժ | Քրիստիան Գաուդին |
Տևողություն | 105 րոպե |
Անժելիկան և սուլթանը (ֆրանս.՝ Angélique et le Sultan), ֆրանսիական պատմա-արկածային ռոմանտիկ գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1968 թվականին, ռեժիսոր Բեռնար Բորդերիի կողմից։ Կինոնկարը Անն և Սերժ Գոլոն ամուսինների՝ Անժելիկայի մասին պատմող վիպաշարի հինգերորդ էկրանավորումն է, որը ներառում է «Խռովարար Անժելիկան» գրքի «Անսաստելի Անժելիկան» և «Անժելիկան և սուլթանը» գլուխները։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժոֆրեյ դը Պեյրակը հասնելով Անժելիկային առևանգած ծովահեն դ՛Էսկրենվիլի նավին, նավաճանկման միջոցով կանգնեցնում է այն, սակայն Անժելիկային այնտեղ չի հայտնաբերում։ Նավապետի օգնականը խոստովանում է, որ իրենք Անժելիկային վաճառել են ստրկավաճառ Մեցցո-Մորտեին, ով Մեկնեսի սուլթան Մուլայ Իսմաիլ Էլ-Ռաշիդի առաքիչն է։ Դը Պեյրակը դիմում է հուսահատ քայլի՝ մակույկով միայնակ դուրս է գալիս ծով։ Նրան շուտով գտնում է մի արաբական թիանավ։ Նավապետը նրան օգտագործում է որպես թիավարի և հասնելով Ալժիր, ուղարկում է քրիստոնյա ստրուկների բանտ։ Դը Պեյրակին հավատարիմ բանտապահներից մեկը շղթայազերծ է անում բանտարկյալներին, իսկ Ժոֆրեյը, փախչելով պահակազորից, ապաստան է գտնում թուրքական դեսպանատանը։
Մեցցո-Մորտեն Անժելիկային փոխանցում է սուլթանի հարեմի վերակացու Օսման Ֆերաջիին։ Քարավանը կտրում անցնում է անապատը։ Ֆերաջին սուլթանին ցուցադրում է իր կողմից գնված ապրանքները, որոնց թվում է նաև անգլիական հովատակը։ Նա Անժելիկային փորձում է համոզել, որպեսզի վերջինս կամավոր կերպով հնազանդվի սուլթանին, սակայն Անժելիկան հրաժարվում է։ Ֆերաջին Անժելիկային տեղավորում է հարեմի՝ սուլթանի կողմից մերժված կանանց հարկաբաժնում։ Կանանցից մեկի մահապատժի ժամանակ, Անժելիկան ինքն իրեն մատնում է սուլթանի կանանց առջև։ Սուլթանի գլխավոր կինը՝ Լեյլա Այշան ցնցված է Անժելիկայի գեղեցկությունից։
Սուլթանը ցանկանում է քրիստոնյա գերի Կոլեն Պատյուրելին դարձնել վագրին կեր, սակայն գազանը ոչինչ չի անում խիզախ գերուն։ Նա պատմում է սուլթանին իր գաղտնիքի մասին, բայց զայրանալով գերու հանդուգն պահվածքից, սուլթանը ցանկանում է գլխատել նրան։ Անժելիկայի ճիչը կանգնեցնում է սուլթանին։ Վերջինս տեսնում է Անժելիկային և հրամայում է, որ նրան տեղափոխեն իր հարեմ։ Այդ նույն գիշեր սուլթանը ցանկանում է տիրանալ Անժելիկային, սակայն վերջինս թքում է սուլթանի դեմքին, որի համար նրան պատժում են մտրակի հարվածներով։
Առավոտյան սուլթանի պահակազորը բռնում է մի համր թափառականի, որի մոտ գտնվող ոսկով լի պարկը պատռվում է։ Համրը ցույց է տալիս, որ պարկը գտել է այդտեղից երկու օրվա հեռավորության ճանապարհի վրա գտնվող վայրում։ Սուլթանի ջոկատին թափառականն ուղեկցում է մի քարանձավ, որտեղ նրանց սպասում էր դը Պեյրակը։ Նա սուլթանին առաջարկում է փոխանակել հանքաքարից ոսկի ձուլելու գաղտնիքը՝ Անժելիկայի հետ։ Սուլթանը համաձայնվում է։
Գիշերը Կոլեն Պատյուրելը թափանցում է սուլթանի հարեմ և վերջին պահին փրկում Անժելիկային՝ խանդոտ Լեյլա Այշայի դաշույնից։ Վերջինս համաձայնվում է օգնել փախստականներին անհրաժեշտ պիտույքով, որպեսզի նրանք կարողանան անցնել անապատը։ Պատյուրելը, Անժելիկան և ֆրանսիացի ազնվականը ավազների միջով շարժվում են դեպի ծովը, որտեղ նրանց սպասում է նավը։ Զայրանալով Անժելիկայի փախուստի և դը Պեյրակի մոտ սևերես լինելու հանգամանքից, սուլթանը ցանկանում է մահապատժի ենթարկել Օսման Ֆերաջիին, սակայն դը Պեյրակը կանգնեցնում է նրան։ Սուլթանի պահակազորը նետվում է փախստականներին հետապնդելու և նրանց է հասնում ծովափին։ Անժելիկան Պատյուրելին խնդրում է սպանել իրեն, սակայն պահակազորը հասցնում է կրակել տատանվող Պատյուրելի վրա։ Անժելիկան անզգայանում է և աչքերը բացում է Ժոֆրեյի գրկում՝ նրա իսկ նավի վրա...
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Կերպար |
---|---|
Միշել Մերսյե | Անժելիկա Սանսե դե Մոնտելու |
Ռոբեր Հոսեյն | Ժոֆրեյ դը Պեյրակ |
Ռոժե Պիգո | մարքիզ դ՛Էսկրենվիլ |
Ալի Բեն Այեդ | սուլթան Մուլայ Իսմաիլ Էլ-Ռաշիդ |
Ժան-Կլոդ Պասկալ | Օսման Ֆերաջի |
Հելմուտ Շնայդեր | Կոլեն Պատյուրել |
Արթուրո Դոմինչի | Մեցցո-Մորտե |
Էտտոր Մաննի | Յասոն |
Էրնո Կրիսա | թուրք դեսպան |
Անրի Կոգան | Սիմոն Բոլբեկ |
Վիլմա Լինդամար | Լեյլա Այշա |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Լուի Ագոտե, Բեռնար Բորդերի, Ֆրանսիս Կոն, Պասկալ Ժարդեն | սցենարիստ |
Բեռնար Բորդերի | ռեժիսոր |
Ֆրանսիս Կոն, Ֆրանսուա Շավեն, Ռայմոն Բորդերի | պրոդյուսեր |
Անրի Պերսեն | օպերատոր |
Միշել Ման | կոմպոզիտոր |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի շատ դրվագներ նկարահանվել են Թունիսում, օրինակ Սիդի Բու Սաիդ քաղաքում, մասնավորապես բարոն Ռուդոլֆ դ՛Էռլանժեի պալատում, Մոնաստիր քաղաքում գտնվող Ռիբաթի շրջակայքում, Էլ Ջեմ քաղաքի ամֆիթատրոնում, Լա Մարսա քաղաքի ծովածոցում և այլն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1960-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 1968 ֆիլմեր
- Գերմանական արկածային ֆիլմեր
- Գերմանական մելոդրամա ֆիլմեր
- Գերմանական պատմական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Իտալական արկածային ֆիլմեր
- Իտալական մելոդրամա ֆիլմեր
- Իտալական պատմական ֆիլմեր
- Իտալական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1670-ականներին
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական արկածային ֆիլմեր
- Ֆրանսիական մելոդրամա ֆիլմեր
- Ֆրանսիական պատմական ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- 1960-ականների ֆրանսերեն ֆիլմեր